Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

ՆԱԻՐՏՑԻՆԵՐԸ ՈՒ ԼԵՆՈՒՂԻ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՆԱԻՐՏՑԻՆԵՐԸ ՈՒ ԼԵՆՈՒՂԻ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ (Տեսանյութ)


Այսօր կառավարության նիստին զուգահեռ գործադիրի շենքի դիմաց թեժ բողոքի ակցիա էր ընթանում: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային հանրակացարանում ապրող բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի մոտ` պարզելու, թե երբ է կառավարությունը զբաղվելու իրենց խնդրով: Կառավարության առջեւ էին նաեւ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ովքեր պահանջում էին իրենց տասնյակ ամիսների աշխատավարձը: Արդյունքում ցուցարարների համբերության բաժակը լցվեց ու վերջիններս փորձում էին ներխուժել կառավարության շենք, եւ, իհարկե, էլի թուք ու մուր ստացան կառավարության ու ցուցարարների մեջտեղում գտնվող ոստիկանները: Ի դեպ, ցուցարարների նյարդերն արդեն տեղի են տալիս, բացի այն, որ նրանք կոնկրետ սպառնում էին կառավարությանը վտանգավոր քայլերի դիմել, սկսեցին լեզվակռիվ տալ ու քաշքշել միմյանց բաժանվելով` նաիրիտցիների եւ լենուղիցիների: Իրավիճակը սակայն առավել պայթունավտանգ չդարձավ, քանի որ նաիրիտցիները որոշեցին կրկին բարձրանալ Բաղրամյան 26 եւ իրենց ցույցը շարունակել այնտեղ:


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ