Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹԻ» ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԱՎ 2014 Թ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵՐԹԻ» ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԱՎ 2014 Թ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն էր գործարար, խոշոր տնտեսվարող ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԵՏՄ տնտեսական համագործակցության հարցերին եւ հեռանկարներին: Նշենք, որ տիկին Համբարձումյանը «Իրավունք» թերթի կողմից ճանաչվել է 2014 թվականի տարվա լավագույն կին տնտեսական գործիչ: Այդ կապակցությամբ գործարարին պատվոգիր հանձնեց «Իրավունք Մեդիա»-ի խմբագրական խորհրդի անդամ Վարդան  Աստվածատրյանը:

Անդրադառնալով ասուլիսի բուն թեմային`  ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո սպասվելիք  հեռանկարներին, գործարարը նշեց. «Ռուսաստանը հանդիսանում է մեծ շուկա հայ գործարարների համար: Ուրախ եմ, որ մենք միացել ենք ԵՏՄ-ին: Լինելով գործարար, ունենալով արտադրություն` կարող եմ ասել, որ եվրոպական շուկա մտնելը շատ ծանր է: Մինչեւ լիցենզիա են տալիս, կարող է տասը տարի անցնել: Բայց, փառք Աստծո, ՌԴ-ի համար դա կարեւոր չէ, լիցենզիաներ չեն տալիս, կարծես, մի ընտանիքի մեջ լինենք: Մինչ օրս Հայաստանում որեւէ գործարան չի կառուցվել, մենակ շենքեր են կառուցում: Սա շատ վատ է, իսկ ԵՏՄ-ի միջոցով Հայաստանում բիզնեսը կզարգանա»:


Տիկին Համբարձումյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ