Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ԵԹԵ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՉԷ, ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՆԹՍՄԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՀԵՆՑ ՆՐԱՆ

Արխիվ 12-16

ԵԹԵ ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՉԷ, ԻՆՉՈ՞Ւ Է

ՀԱՆԹՍՄԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՀԵՆՑ ՆՐԱՆ

 

«Իրավունքը»  ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանից համագումարից հետո հետաքրքրվեց` արդյոք ԲՀԿ առաջնորդը որոշակի դեր ու ազդեցություն այսուհետ կունենա կուսակցության որոշումների  կայացման հարցում: «Պրն Ծառուկյանն ամեն ինչ ասել է` ինքը այսուհետ ինչով է զբաղվելու է»,- խուսափողական պատասխանով հանդես եկավ պատգամավորը:

Այսօրվա համագումարում միաձայն կուսակցության առաջնորդ է դարձել ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ինչի մասին հայտնի էր արդեն օրեր առաջ: Այլ թեկնածու չի էլ առաջադրվել: ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ է դարձել Վարդան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ից դուրս գալու որոշմանը, Վահան Բաբայանն ասաց, որ Օսկանյանը դիմում է  գրել կուսակցության քաղխորհրդին, սակայն քաղաքական խորհուրդն դեռ  չի որոշել` բավարարելո՞ւ էՕսկանյանի դիմումը, թե` ոչ:

Մեր մյուս հարցին` արդյոք արեւմտամետ Օսկանյանի` ԲՀԿ-ից դուրս  գալը չի նշանակում, որ ԲՀԿ-ն ռուսամետ քաղաքական կուրս է որդեգրել, որը հեչ Օսկանյանի սրտով չէ, պատգամավորն այսպես պատասխանեց. «Իսկ ո՞վ է Ձեզ նման բան ասել (նկատի ունի Օսկանյանի արեւմտամետ լինելը-խմբ.): Ես ընդհանրապես այդ  «մետ- մետ» տարբերակը չեմ ընդունում: Մենք հայամետ ենք ու աշխատում ենք ՀՀ-ի համար»:

Պրն Բաբայան, Վարդան Օսկանյանն այսօր արդեն հայտարարել է ԲՀԿ-ից դուրս  գալու մասին` մեղադրելով կուսակցությանը ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունը  չկատարելու համար: Իսկ այն, որ Օսկանյանը արեւտամետ թեւի ներկայացուցիչ է, կես կատակ, կես լուրջ` այդ մասին գիտի անգամ ոզնին անտառում:  Եթե ավելի լուրջ` հենց այնպես  մորմոնների ուսմունքի հետեւորդ Ջոն Հանթսմանի ընկերությունը  գումար չէր փոխանցի  Օսկանյանին պատկանող «Սիվիլիթաս» հիմնադրամին, որի համար  էլ ԱԱԾ-ը մեղադրանք էր առաջադրել արդեն նախկին ԲՀԿ-ականին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ