Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

«ՏՂԱՄԱՐԴԻԿ ՔԱԽՑԾԿԵՂԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԲԺՇԿԻ». ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Արխիվ 12-16

«ՏՂԱՄԱՐԴԻԿ ՔԱՂՑԿԵՂԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԲԺՇԿԻ». ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ` 2015 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը եւ «Էկոսենս» լաբորատորիան որոշ հետազոտություններ կանանց համար կանցկացնեն  30 տոկոս զեղչով: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻխոսքով` 30 տոկոս զեղչ կգործի ռադիոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական եւ ատամնաբուժական ծառայությունների համար. «Մեր նպատակն է ավելի մեծ թվով կանանց ներգրավել այս ակցիայի մեջ, քանի որ շատ կանայք չկասկածելով, որ իրենք ունեն քաղցկեղ այցելում են բժշկի, վերջիներս շատ վաղ փուլում հայտնաբերում են այն եւ անմիջապես կանխարգելում»,- նշեց Խ. Հակոբյանը: Անդրադառնալով կենտրոնի այցելուների թվին, տիկին Հակոբյանը փաստեց, որ կենտրոն դիմող կանանց թիվն ավելացել է, ինչն էլ խոսում է այն մասին, որ կանայք սկսել են ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ. «Մեր հասարակության մեջ արդեն ձեւավորվում է բժկին դիմելու մշակույթը, որը շատ կարեւոր է: Քաղցկեղի բուժման միակ մեթոդը կանխարգելումն է, որի համար անհրաժեշտ է, որ կանայք ճիշտ ժամանակին դիմեն բժշկի: Կանանց մեծ մասը դիմում է կրծքագեղձի խնդիրներով, այնուհետեւ գինեկոլոգիական, ուռոլոգիական ծառայություններից օգտվելու համար»,- ավելացրեց Խաչանուշ Հակոբյանը:

«Իրավունքի» հետ զրույցում Խ. Հակոբյանը տեղեկացրեց, որ քաղցկեղը հատկապես շատ է հանդիպում 50-60 տարեկան կանանց մոտ, չնայած այն գնալով երիտասարդանում է: Այս հիվանդությունը հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ եւ ի տարբերություն կանանց, տղամարդիկ ավելի ուշ են դիմում բժշկի. «Նրանք քաղցկեղի միայն վերջին փուլում են հասկանում, որ քաղցկեղով հիվանդ են, այդ պատճառով էլ բժիշկներն անզոր են դառնում հիվանդությունը  բուժելու համար: Քաղցկեղով հիվանդ տղամարդկանց թիվը ոչ ավելացել եւ ոչ էլ նվազել է: Մինչեւ այժմ մենք հետազոտել ենք քաղցկեղով հիվանդ 43 տղամարդու»,-ընդգծեց Խաչանուշ Հակոբյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ