Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԽԻԹԱՐԱՆՔ ՉԷՐ, ԱՅԼ ՑԱՎ»

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ՄԽԻԹԱՐԱՆՔ ՉԷՐ, ԱՅԼ ՑԱՎ»

 

Մարտի մեկին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում կոդավորված քննադատեց մի քանի ընդդիմադիր ուժերի `այդ թվում նաեւ «Ժառանգությանը», նրանց  համարելով  «Պուտինի հրաժարականը կրծքի տակ» բնութագրմամբ: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հետաքրքրվեցին` ինչպե՞ս է նա վերաբերվում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ գնահատականին: «Ես տրամադրված չեմ այլոց ելույթները մեկնաբանելու, չնայած  իր կոլեգաներից մեկն ասում էր, որ ելույթի այդ հատվածը կապ չուներ մեզ հետ,  բայց դա մխիթարանք չէ, այլ` ցավ, որ այստեղից ռեպլիկներով, մամուլի միջոցով մյուսին ինչ որ խորամանկ պատասխան է տալիս»,- պատասխանեց «Ժառանգության» առաջնորդը:

Ըստ Հովհաննիսյանի` այս ճանապարհով (նկատի ունի իևրար քննադատելու-խմբ.)  ոչնչի չենք հասնի: «Եթե ամեն մեկը կարծում է, որ ինքն է  փրկիչը, թող գա կանգնի էստեղ, թող բարիշեն, ձեռք մեկնեն իրար»,- ասաց Հովհաննիսյանը, ապա  հավելեց, որ իրենց ծրագիրը  ինքնասիրահարվածության, փրկարարության վրա հիմնված չէ:

Անդրադառնալով ԲՀԿ-«Ժառանգություն» համագործակցությանը`  Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք  պատրաստ են հաղորդակցվելու, բայց պետք է իրենք որոշեն:

Հ.Գ. Իսկ արդյոք ընդդիմադիր ԲՀԿ-ն կցանկանա համագործակցել «Ժառանգության» հետ, ցույց կտա ապագան:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ