Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ՐԱՖՖԻՆ` ԼՈՏՈՅԻ ԳՈՎԱԶԴԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ. «ԿԱՂՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ, ԿԱՂՈՒՄ Է ԱԶԳԸ»

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻՆ` ԼՈՏՈՅԻ ԳՈՎԱԶԴԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ. «ԿԱՂՈՒՄ

ԵՆՔ ՄԵՆՔ, ԿԱՂՈՒՄ Է ԱԶԳԸ»

 

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարեց, որ միացյալ հրապարակի ձեւավորումը ուշանում է, մի քիչ կաղում: Հավանաբար նա էլ կաղ լինելու հանգամանքը այլ հարթությունից է նկատում:

«Իրավունքն» «Ժառանգության» առաջնորդից հետաքրքրվեց` միացյալ հրապարակի  չձեւավորվելը չի՞ նշանակում, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի` «ընդդիմությունը մի քիչ կաղում է» հայտարարությունը իրականություն է. «Սա իմ հրապարակը չէ: Կաղում է պետությունը, կաղում է ազգը: Եվ թեկուզ որեւէ մեկը թաքուն ուրախություն է քամում այս իրավիճակից, ափսոսոմ եմ, որովհետեւ իրենք են մեղավորները»,- պատասխանես Հովհաննիսյանը:

Այստեղ հիշեցինք հեռուստատեսությամբ հեռարձակվող վիճակախաղերից մեկի գովազդը. «Շահում ենք մենք, շահում է պետությունը»: Մոտավորապես այս նույնն ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Կաղում ենք մենք` միացյալ հրապարակը, կաղում է պետությունը, ազգը»:


Մեր մյուս հարցին` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության տարիներին հայտարարում էր, որ Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգում չպետք է  ընդգրկված լինի, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը թե՛ այն տարիներին` որպես ԱԳ նախարար, թե՛ հիմա համամիտ էր Տեր-Պետրոսյանի` ցեղասպանության մասին հնչեցված տեսակետներին ասաց. «Ես համամիտ չեմ եղել ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի ոչ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դրույթներին, որովհետեւ իրար ավելի շատ նման են, քան տարբեր: Այն ժամանակ հարգանքով ընդդիմացել էի, եւ հիմա էլ նույնպես համաձայն չեմ այդ մոտեցումներին»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Հարգանքով հեռանայիք հենց այն ժամանակ ԱԳԱ նախարարի պաշտոնից, երբ տեղեկացաք այդ մասին, պարոն Հովհաննիսյան, թե չէ տարիներ անց նոր խոսալ այն մասին, թե ինչեր եք հանդուրժել դա այդքան էլ տեղին չէ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ