Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ԻՆՉՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԲՀԿ-ԻՑ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԲՀԿ-ԻՑ

ԲՀԿ-ի շարքերը լքել է նաեւ ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Եթե մինչ այս, ԲՀԿ-ն լքում էին գործարար պատգամավորները, ապա Օսկանյանի հեռանալը շատ ավելի պատահական չէր:
Երբ ԱԺ-ում քննարկվում էր երկրի նախագահներին ցմահ թոշակ եւ գրասենյակ տրամադրելու հարցը, դրանից ամենաշատը, չգիտես ինչու, "վառված" էր "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նախկին երկու նախագահներին համարեց ապազգային` մոռանալով իր անցյալը եւ ինչու չէ` ներկան: Այս տիկնոջ համար ամենացավալին այն է, որ երկու պաշտոնաթող նախագահները բռնել են Ռուսաստանի ուղին` ՀՀ 1-ին նախագահը` քաղաքական,  2-րդ նախագահը` տնտեսական առումով: Իսկ թե՛ Փոստանջյանի, թե՛ Օսկանյանի թիվ 1 խնդիրը մեր երկրում պարզ ճակատով նայելն է Միացյալ Նահանգների երեսին, որտեղից էլ յուղոտ ու կլորիկ գումարներ էին ստանում եւ էլի պետք է ստանան` Նուլանդի` Հայաստան այցից հետո: Իսկ հիմա, քանի որ նույն ԲՀԿ-ն ուղիղ կերպով չի արտահայտում իր հակառուսական դիրքորոշումը, եւ, ամենայն հավանականությամբ, քաղաքական կուրս կվերցնեն դեպի ռուսական կողմը, հետեւաբար Օսկանյանն այնտեղ այլեւս անելիք չունի ու որոշել է մի չաղլիկ պատառ էլ ինքը ստանալ Նուլանդ մորաքույրից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ