Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

16 ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ` "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ ԴԵՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԵՎՍ ՄԵՐԺՎԵՑ

Արխիվ 12-16

16 ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ` "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ ԴԵՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ  ԵՎՍ ՄԵՐԺՎԵՑ

Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ` Պետրոսյանի (նախագահ), Կարախանյանի եւ Տավարացյանի կողմից մերժվեց 16 համասեռամոլական լոբբիստների վերաքննիչ բողոքնն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի եւ Հովհաննես Գալաջյանի: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվում է. "Հայցվորներ Լիլի Մինասյանի, Աննա Նիկողոսյանի, Աննա Շահնազարյանի, Արաքսյա Հակոբյանի, Արեւիկ Մարտիրոսյանի, Դավիթ Թադեւոսյանի, Էլվիրա Մելիքսեթյանի, Գայանե Առուստամյանի, Գայանե Ղազարյանի, Լուսինե Սաղումյանի, Մամիկոն Հովսեփյանի, Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կոժոյանի, Վահանչերազ Իշխանյանի, Վահան Սեդրակյանի, Վարդան Համբարձումյանի վերքննիչ բողոքը մերժել: 30.10.2014 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ":
Հիշեցնենք, որ հայցվորները դեռեւս նախորդ տարի, դիմել էին դատարան` պնդելով, որ իբրեւ թե վիրավորվել են "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրված "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը" հոդվածից: Հավելենք, որ պատվի ու արժանապատվության մասին բարձրաձայնող 16 անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով "Եվրատեսիլ"  մրցույթի հաղթողին` տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստին: Բանն այն է, որ վերջիններս այդպես էլ չէին կարողանում հաշտվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի, կայացրած վճռի հետ,  քանի որ դատարանը վճռել էր 16 համասեռամոլական լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի եւ Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել:
Նշենք նաեւ, որ վճիռը հրապարակելու պահին հայցվոր կողմի ներկայացուցիչները ներկա չէին նիստերի դահլիճում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ