Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԿԱՆԳՆԵՑ ԽԱԹԱՐՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԿԱՆԳՆԵՑ ԽԱԹԱՐՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթայանը հաղթահարեց իր կարիերայում եւս մեկ դժվար հատված: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում, ինչպես հայտնի է, "Բորուսիայի" կազմում վերջապես գոլի հեղինակ դարձավ եւ փայլուն խաղ անցկացրեց սկզբունքային մրցակցիª "Շալկեի" դեմ խաղում:
Ընդ որում, երկարատեւ դադարից հետո Մխիթարյանին վստահվեց խաղադաշտում անցկացնել 90 րոպե, ինչն արդարացվեց խփած գնդակով եւ կատարած գոլային փոխանցմամբ: Հեղինակավոր գերմանական պարբերականները Մխիթարյանի գործողությունները "Շալկեի" դեմ գնահատել են հետեւյալ կերպ. Kicker-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 2-ով. նույն գնահատականն են ստացել նաեւ Օլիվեր Կիրխը, Մատս Հումելսը, Նուրի Շահինը եւ Իլկայ Գյունդոգանը, եւ լավագույնն է ճանաչվել Մարկո Ռոյսըª 1.5: Bild-ը եւս Մխիթարյանի խաղին տվել է 2 գնահատականըª Օլիվեր Կիրխի, Նեւեն Սուբոտիչի, Մատս Հումելսի, Մարսել Շմելցերի եւ Նուրի Շահինի հետ միասին, եւ այս դեպքում առավելագույն գնահատականի (1) արժանացել են Իլկայ Գյունդոգանը, Մարկո Ռոյսը եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Իսկ ահա Transfermarkt-ի ընթերցողների քվեարկությամբ` Դորտմունդի "Բորուսիայի" յոթ խաղացողներ, որոնց թվումª Հենրիխ Մխիթարյանը, ընդգրկվել են Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Eurosport-ի վարկածով էլ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ընդգրկվել էր եվրոպական Մեծ հնգյակի առաջնությունների հերթական տուրի խորհրդանշական հավաքականում: Այսպիսովª Մխիթարյանը մեկ խաղում կարողացավ վերադարձնել խաթարված վստահությունը եւ վերջ դրեց իր մարզավիճակի եւ ցուցադրած խաղի հետ կապված բոլոր կասկածներին: Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի "Դինամոյի" դարպասապահ Ռոման Բերեզովսկին էլ այս կարծիքն է ներկայացրել. "Ուշադրությամբ հետեւում եմ Հենրիխի խաղինª փորձելով բաց չթողնել "Բորուսիայի" հանդիպումները: "Շալկեի" դեմ խաղում խփած գոլը կվերադարձնի Մխիթարյանի վստահությունը` սեփական ուժերին: Հիանալի է, որ "Բորուսիայի" գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չկորցրեց հավատը Մխիթարյանի հանդեպ եւ նրան ընդգրկեց մեկնարկային կազմումª չնայած նրա ոչ այնքան լավ ելույթներին: Հենրիխը կարողացավ շնորհակալություն հայտնել դրա համար":

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ