Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

«ՊԱՏԱՍԽԱՆ` 100 ՏԱՐԻ ԱՆՑ». ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

«ՊԱՏԱՍԽԱՆ` 100 ՏԱՐԻ ԱՆՑ». ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխան` 100 տարի անց»  խորագրով համալիր ծրագիրը իրականացնում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, որն անդրադարձ է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին և այլ վկայություններին:

նախագծի շրջանակում մինչեւ հունիսի 1-ը կիրականացվի երկու ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը: Առաջին ենթածրագիրը ներառում է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով: Երկրորդ ենթածրագիրը ներառում է Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` Հայաստանի ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:

Փետրվարի 24-ին և 25-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվեց Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրերի թեմաներով` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը` ներկայում» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի եզրափակիչ փուլը: Այդ օրերին, փակ ցուցադրությանը ներկա  գտնվեցին և աշխատանքները գնահատեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն  Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը , ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ  նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մրցույթի պատասխանատու Արմեն Գասպարյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, քանդակագործ, արվեստաբան Գագիկ Ղազարյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը /Թաթոս եւ այլ անվանի գործիչներ:

Աշխատանքները գնահատվել են 1-5 միավորի սահմանում` մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչների համաձայն:

Փետրվարի 27-ին արդեն հրապարակված մրցույթի արդյունքների համաձայն, այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, նույն հավաքածուից 15 աշխատանքներ կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահի նույնանուն ցուցադրությունում:

Առավելագույն միավորներ է ստացել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Կնյազյանի «Վերջինը» անվանումով քանդակը, որն արժանացել է «Հատուկ» կարգավիճակի:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ