Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Արխիվ 12-16

ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ


Մարտի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ՌԴ ժողովրդական արտիստ ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ համերգը չի կայացել: Այդ մասին տեղեկացնում է համերգի կազմակերպիչ «FORPOSTART Production» ընկերության մամուլի ծառայությունը:

«Ես այստեղ եմ` Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողամտորեն` ըմբռնումով: Մեր հանիպումը անպայման կկայանա ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող, սիրող և այս հանդիպմանը սրտանց սպասող՝ Իրինա Ալեգրովա»,- ասված է երգչուհու հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ի. Ալեգրովայի երևանյան համերգը կրում էր «На бис» խորագիրը:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ