Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ՓԱՍՏԱԲԱՆ. ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՆԵՐԿԱ

ԿԳՏՆՎԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ


Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության քրեական գործի շրջանակներում հայտարարություններ եղան, որ խոսքը կարող է վերաբերել ոչ միայն մեկ անձի, այլ մի քանի անձանց կողմից կատարված հանցագործության: Վերոնշյալ վարկածը iravunk.com-ի հետ զրույցում չբացառեց նաեւ Ավետիսյանների իրավահաճորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը, բայց.



-  Այս պահին մեր ունեցած տեղեկությունները շատ քիչ են, որպեսզի հաստատապես պնդեք` Պերմյակովը մենակ է գործել, թե ոչ: Այնպես, որ պետք է երկու հանգամանքների հետ կապված էլ քննություն իրականացնի, քանի որ ոչինչ չի բացառվում:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ երեքշաբթի օրը Ավետիսյանների տանը կատարվելու դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որին ներկա կլինեն նաեւ տուժողի իրավահաջորդները.

- Երեքշաբթի օրը տուժողների իրավահաջորդների հետ միասին ներկա կգտնվենք փորձաքննության կատարմանը, եւ կփորձենք կոնկրետ տեսնել այդ օբյեկտները եւ որոշակի հետազոտության ենթարկել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի վեց անդամները` կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ ԱրմենԱվետիսյանը, որդու կինը՝ Արաքսյա Ավետիսյանը և թոռը՝ Հասմիկ Ավետիսյանը եւ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ