Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

«ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԹՈՒՅՆԸ ՊԵՏՔ Է ԹԱՓԻ ԱՌԱՋԻՆ ՆԱ

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԹՈՒՅՆԸ ՊԵՏՔ Է

ԹԱՓԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՐԱ»

Խոհրդարանն օրեր առաջ ընդունեց նախագահի վարձատրության ու սպասարկման եւ անվտանգության մասին օրենքի փոփոխված նախագիծը, որով նախատեսվում է է ՀՀ պաշտոնաթող նախագահների համար սահմանել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Ըստ կառավարության` որոշ կատեգորիաների պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար սահմանված է կենսաթոշակի հաշվարկման կարգ` ելնելով նրանց համար սահմանված աշխատավարձի չափից: Բաց այդ անձանց կենսաթոշակի չափն էականորեն բարձր է ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափից: Ուստի անհավասար պայմաններ են ստեղծվել, որը պետք էր շտկել:  Օրենքի այս նախագծով  Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահները կահավորված գրասենյակով ապահովվում են ցմահ:

Կառավարությունն այդ նախագծով առաջարկում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Ըստ կառավարության, որոշ կատեգորիաների պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար սահմանված է կենսաթոշակի հաշվարկման կարգ` ելնելով նրանց համար սահմանված աշխատավարձի չափից: Արդյունքում` այդ անձանց կենսաթոշակի չափն էականորեն բարձր է ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափից: Ուստի անհավասար պայմաններ են ստեղծվել, որը պետք է շտկել: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/02/547323/

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԱԺ-ում հայտարարեց, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ  նախագահները դրա կարիքը չունեն, քանի որ նրանց ղեկավարման տարիներին մեր երկիրը հետընթաց է ապրել եւ, որ նրանք ապազգային գործիչներ են` մոռանալով իր ապազգային լինելու հանգամանքի մասին: Նկատենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի «բոցաշունչ» ելույթի ընթացքում ՀԱԿ խմբակցության որեւէ պատգամավոր նիստերի դահլիճում չէր, ավելին` ելույթից հետո անգամ ոչ մի ՀԱԿ-ական չընդդիմացավ արեւմտամետ պատգամավորուհուն: Ուստի, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից  «Իրավունքը» պարզեց` թե ինչպես է արձագանքում վերոնշյալ մեղադրանքներին. «Տիկին Փոստանջյանը չփայլեց իր կոռեկտությամբ»,- ասաց տիկին Սարգսյանը:

Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավորի, եթե ինչ-որ հարցերում «Ժառանգությունը» դժգոհություն ունի քաղաքական դաշտում իր կարեւորության համար, Զարուհի Փոստանջյանն այդ թույնը պետք է թափի  անպայման ՀՀ առաջին նախագահի վրա: «Մենք կողմ ենք քվեարկել նախագահի ինստիտուտին»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Թե ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը նման ելույթ ունեցավ, ՎՍԴՀԿ ատենապետի խոսքով, հավանաբար, որոշ քաղաքական ուժեր այլեւս չունեն այն դերակատարությունը, որը նախկինում ունեին. «Բայց ասեմ, որ ամեն մեկն իր տեղն ունի քաղաքական դաշտում: Եվ այն չափով ինչքան ունի, կփորձի պահպանել: Ավելի լավ է մտածել եղածը պահպանելու մասին, քան նորը ձեռքբերելու»:

Ի դեպ, Լյուդմիլա Սարգսյանը երեկ չի մասնակցել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիս-հանրահավաքին: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախորդ ուրբաթ կազմակերպված բացօթյա ասուլիսին ներկա լինելուն, տիկին Սարգսյանն ասաց, որ ինքն այնտեղ այլ հանդիպում ուներ, հետեւաբար դա պատահականություն է եղել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ