Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԵԹԵ ԻՐԵՆՑ ՏԱՆ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԿՀԱՆՁՆՎԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ,

ԵԹԵ  ԻՐԵՆՑ ՏԱՆ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ

 

Ազատամարտիկ Վարդան Դարբազյանի տան խնդրին  «Իրավունքը» բազմիցս անդրադարձել է:

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը մայր ու որդի Արմենուհի և Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:
«Իրավունքը» սեպտեմբերի 24-ի հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարել են: Ազատամարտիկի ընտանիքը, սակայն, ձեռքերը ծալած չի նստել: Վարձել է փաստաբան ու դիմել վերաքննիչ դատարան, որը եւս մերժել է Դարբազյանների հայցը:

Դարբազյանները հայցով դիմել են նաեւ վարչական շրջանի դատարան: Հերթական դատական նիստը  տեղի ունեցավ փետրվարի 10-ին, սակայն, ինչպես «Իրավունքին» հայտնեց Դարբազյանների ընտանիքի փաստաբան Վարդան Զուռնաչյանը, այն հետաձգվել է, քանի որ պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել:

Վերաքննիչ դատարանից հետո Դարբազյանները դիմել են նաեւ վճռաբեկ դատաարան եւ սպասում են, որ գործը վարույթ ընդունվի:

Ազատամարտիկ Վարդան Դարբազյանի կինը` Վարդուհի Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի իր հայցը, ապա դիմելու է ՄԻԵԴ:

«Եթե ՄԻԵԴ-ն էլ Հայաստանի դատական երեք ատյանների  վճիռը չբեկանեց, ապա ընտանիքով հանձնվելու ենք Ռուսաստանի Դաշնությանն ու ասելու, որ իմ երկրում ես տեղ չունեմ»,- եզրափակեց տիկին Գեւորգյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ