Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ԱՆՑԵԼ Է ԱՐԴԵՆ 41 ՕՐ, ԲԱՅՑ ՇՂԱՐՇԻԿԻ ՈՒ ԵՂՆԻԿԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ

Արխիվ 12-16

ԱՆՑԵԼ Է 41 ՕՐ, ԲԱՅՑ ՇՂԱՐՇԻԿԻ ՈՒ ԵՂՆԻԿԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ  ՉԻ ԼՈՒԾՎԵԼ

 

«Իրավունքը» նախորդ հրապարակներում անդրադարձել է Արագածոտնի մարզի Շղարշիկ եւ Եղնիկ համայնքների միջեւ կռվախնձոր դարձած  խմելու ջրի խնդրին: Մեր վերջին հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ խնդիրը պետք է լուծվի 41 օրում: Անցել է արդեն երեք ամիս, սակայն խնդիրն այդպես էլ վերջնական չի լուծվել:  «Իրավունքի» հետ զրույցւմ Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն ասաց, որ  նման խնդիրները  հեշտորեն  վերջնական լուծում չեն ստանում. «Մարզպետն ու  կառավարությունն են լուծում այդ հարցը: Գարնանը, հավանաբար,  այս հարցին սպառիչ  պատասխան  կտանք»:

Այս պահի դրությամբ  Եղնիկ ու Շղարշիկ համայնքին վայրկյանում երկու լիտր խմելու ջուր են ստանում: «Գյուղերը  պետք  է վերջնական որոշեն`միանո՞ւմ են «Հայջրմուղին», թե` ոչ: Դեռ մենք ջուր ստանում ենք, ու այն առայժմ բավարարում է մեզ:  Բողոք դեռ չունենք: Եթե կառավարությունը մեզ չկարողանա վայրկյանում երկու լիտր ջուր տալ`որպես բարձր լեռնային գյուղի, թեկուզ վճարելով`պետք է  ջրի այդ քանակն ունենանք, քանի որ սեպտեմբեր ամսից հետո ջուրը չի հերիքում բնակչությանը»,- եզրափակեց  գյուղապետը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ