Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է, ՆՐԱՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱԼԵԳՐՈՎԱՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է, ՆՐԱՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ


«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ երեկ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ՌԴ ժողովրդական արտիստ ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ «На бис» խորագիրը կրող համերգը չի կայացել երգչուհու ինքնազգացողության վատացման պատճառով, որից հետո երգչուհին Երեւանում հոսպիտալացվել է:

«Իրավունքի» ունեցած տեղեկություններով, երգչուհու առողջական վիճակը բավարար է, եւ այս պահին նրա մոտ նույնիսկ այցելում են իր հայաստանյան ընկերները:

Ինչպես ավելի վաղ համերգի կազմակերպիչ «FORPOSTART Production»  ընկերության մամուլի ծառայությունն էր տարածել Իրինա Ալեգրովայի անունից. «Ես այստեղ եմ` Երեւանում, եւ արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ եւ չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը,խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողամտորեն` ըմբռնումով: Մեր հանիպումը անպայման կկայանա ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը եւ ներկայանալ համերգին: Ձեզ հարգող, սիրող եւ այս հանդիպմանը սրտանց սպասող՝ Իրինա Ալեգրովա»,- ասված է երգչուհու հաղորդագրության մեջ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ