Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ԴԱԼԻԹԱՅԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՆՈՐ ԴՈՒՌ ԲԱՑԵՑ ԴԵՊԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԴԱԼԻԹԱՅԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՆՈՐ ԴՈՒՌ ԲԱՑԵՑ ԴԵՊԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ (Տեսանյութ)

 

«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք... Թող ձեր սրտերում միշտ ապրեն բարությունը, սերը եւ երջանկությունը...», - ահա այսպիսի մեկնաբանությամբ երգչուհի ԴԱԼԻԹԱՆ կանանց միամսյակի առթիվ յուրահատուկ անակնկալ է մատուցել` ներկայացնելով իր «ՄԱՄ ՋԱՆ» երգի տեսահոլովակը աշխարհահռչակ Vevo-ում: Հիշեցնենք, որ այս երգը (հեղինակը հենց Դալիթան է) կյանքի է կոչվել դեռեւս 2013 թվականին եւ երգի կենդանի տարբերակը հնչել է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում` Երեւանի պետական սիմֆո-ջազ նվագախմբի նվագակցությամբ:

Անդրադառնալով աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոնախագծին` նշենք, որ այն ստեղծվել է  2009 թվականին խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից, ինչպիսիք են աշխարհահռչակ Sony Music Entertainment-ը, Universal Music Group-ը եւ Abu Dhabi Media, EMI-ը: Կարճ ժամանակ անց համաշխարհային մեգաաստղերն իրենց երգերն ու տեսահոլովակները վստահեցին ու վստահում են հենց Vevo-ին` ստեղծելով իրենց բացառիկ տեսադարանը: Ի դեպ, ընդամենը մի քանի օրվա մեջ Vevo-յում տեղադրված Դալիթայի «Մամ ջան» տեսահոլովակը հայտնի դարձավ նաեւ Rormix հանրահայտ բջջային հավելվածում եւ MUZU TV-ում:

Այնպես որ, համացանցի որոնողական համակարգերում` ամսվա տրենդային տեսահոլովակների թվում, այսօր մեր հայրենակցուհու տեսահոլովակն է, ու աշխարհը մեզ հետ միասին ասում է. «Մամ ջան»:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ