Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՏԵՐ -ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ԼՍԵԼ, ԾԱԼԵԼ ԴՆԵԼ ՄԻ ԿՈՂՄ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՏԵՐ -ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ԼՍԵԼ, ԾԱԼԵԼ ԴՆԵԼ ՄԻ ԿՈՂՄ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

 

«Իրավունքը» «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից պարզեց` ինչու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկի ելույթի ժամանակ կոդավորված քննադատեց իր նախկին գործընկերներին`այդ թվում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` նրան  որակելով որպես «Պուտինի հրաժարականը կրծքի տակ պահած»: Թեւան Պողոսյանի խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկացած ելույթ պետք է լսել, ծալել-դնել մի կողմ ու շարունակել ճանապարհը: «Տեր-Պետրոսյանն այն մարդն է, ում խոսքն արժե լսել, բայց դրանով պետք չէ տառապել»,- ասաց քաղաքական գործիչը, ապա հավելեց, որ անձերին կպնելն ու նրանց խոսքը մեկնաբանելն իրեն բնորոշ չէ:

Մեր մյուս հարցին` արդյոք մարտի մեկն այն օրն էր, որ կարելի էր կոդավորված հեգնել քաղաքական որոշ գործիչներին, Թեւան Պողոսյանն ասաց, որ դեռ հարց է`Տեր-Պետրոսյանն իրեն վնասեց այդ ելույթով, թե նրա կողմից քննադատված գործիչներին: «Ես չեմ  կարծում, թե այդ ելույթով  ինքը վնաս տվեց այդ քաղաքական գործիչներին: Բայց կարող է իրեն էլ վնաս չի տվել, չգիտեմ»,- եզրափակեց քաղաքական գործիչը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ