Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԻ՞ Է ԵԿԵԼ

Արխիվ 12-16

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԻ՞ Է ԵԿԵԼ

 

ԱԱԾ պետի նախկին տեղակալ,  ԲՀԿ-ամետ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով ԲՀԿ-ի  հետագա քաղաքական կուրսին` ասաց, որ կուսակցությունն այս ամենից դուրս կգա մաքրված, պարզված եւ չի լինի կեղծ ընդդիմություն: «Ես չեմ հավատում, որ ԲՀԿ-ն կլինի գրպանային ընդդիմություն»,- ասաց նախկին պաշտոնյան:

Ըստ նրա`ստեղծված իրավիճակը չի կարող երկար շարունակվել. «Տեր Աստվածը մեր կողմից է, մենք չենք կարող պետականություն կորցնել»:

Ի վերջո, պարոն Եղիազարյանը դարձի եկավ, եւ եթե նախկինում նա երկրի ճակատագիրը վստահում էր գուշակներին, մոգերին, ապա նախկին պաշտոնյան այս անգամ արդեն հույսը դրել է Աստծու վրա: Հավանաբար, գուշակները  բարենպաստ ոչինչ չեն հուշել Գուրգեն Եղիազարյանին, ով ամեն գնով ցանկանում է հավատալ, որ իշխանության բարիքներից տարիներ շարունակ օգտված ԲՀԿ-ն չի կարող լինել «գրպանային ընդդիմություն»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ