Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ծագումով արցախցի Թեւան Պողոսյանը «Իրավունքի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ  մայիսի երեքին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները լարված կանցնեն: «Ցավալի է, բայց Հայաստանի ընտրություններին բնորոշ արատավոր երեւույթներ աստիճանաբար թափանցում են նաեւ Արցախ»,- ասաց պատգամավորը:

Թե ում է սատարում ընդդիմադիր   «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը, դեռ չգիտի, քանի որ պետք  է ծանոթանա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի` ակտիվ քաղաքական կյանք վերադառնալուն, պրն Պողոսյանն ասաց, որ դեռ չի կարդացել Բաբայանի ոչ մի հայտարարություն եւ անձամբ չի էլ տեսել նրան: «Բայց ցանկանում եմ, որ Հայաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր հայ վերադառնա Հայաստան, որ միասին նորմալ երկիր կառուցենք: Սամվել Բաբայանն իսկապես նվիրված է մեր երկրին»,- ասաց Պողոսյանը:


Մանրամասները` տեսանյութում:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ