Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

ՍՈՑԻՈԼՈԳ. «ԲՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՄԱՆ ԳԱ ՆՈՐ ՄՈՎՍԵՍԻ, ՈՐՆ ԻՐԵՆՑ ԿՏԱՆԻ ԱՎԵՏՅԱՑ ԱՓԵՐԸ»

Արխիվ 12-16

ՍՈՑԻՈԼՈԳ. «ԲՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՄԱՆ ԳԱ ՆՈՐ ՄՈՎՍԵՍԻ, ՈՐՆ  ԻՐԵՆՑ ԿՏԱՆԻ ԱՎԵՏՅԱՑ ԱՓԵՐԸ»

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն «Իրավունքի» հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի`ԲՀԿ-ից դուրս գալուց հետո  կուսակցությունից բարեկեցիկ Հայաստան ակնկալող զանգվածը կհեռանա: «Գաղափարական միավորում կդառնա ԲՀԿ-ն, որը դժվարանում եմ ասել` ինչով կներկայանա հանրությանը: Եթե ֆինանսավորումը դադարեցվի, արդյո՞ք ԲՀԿ-ն կարող է պահպանել այդ ամբողջ ենթակառուցվածքները»,- ասաց սոցիոլոգը, ով չի բացառում, որ ԲՀԿ-ն արժանանա «Հանրապետություն» միավորման ճակատագրին:

Ըստ Ադիբեկյանի`վերակազմավորված ԲՀԿ-ն  լավագույն դեպքում կխոսի մարդու իրավունքներից, արդարության մասին, բայց դրանք  այլ օպերայի արիաներ են, որոնք արդեն ոչ ոք չի լսում:

Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ից դուրս գալը, ըստ Ադիբեկյանի, պայմանավորված չէ Նաիրա Զոհրաբյանի գործոնով: «Նա արմատական ընդդիմություն էր անգամ Գագիկ Ծառուկյանի ժամանակ»,- ասաց  մեր զրուցակիցը:


Արդյոք կկարողանա՞ ԲՀԿ-ն պահպանել իր կայուն ընտրազանգվածը, սոցիոլոգը դժվարացավ պատասխանել. «Իրենք (նկատի ունի ԲՀԿ-ականներին-խմբ.) պետք է ման գան նոր Մովսեսի, որն իրենց կտանի Ավետյաց ափերը: Հիմա դա կլինի հին Լեւոնը, թե չհաջողված Րաֆֆի Հովհաննիսյանը, թե արդեն  նոր դեմք հանդես կգա, դժվարանում եմ ասել»:

ՕԵԿ-ի ակտիվության մասին խոսելիս էլ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ  այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն ավելանում է. «Ընդդիմադիր դաշտը կորցրել է միավորող առանցքը, որի դերում Ծառուկյանն էր փորձում հանդես գալ: Մեկ էլ տեսար Արթուր Բաղդասարյանը դառնա այդ առանցքը, քանի որ նա ունի  ֆինանսական կարողություն»:

Անդրադառնալով 2008-ին նախագահական ընտրություններից հետո իշխանության հետ Ա. Բաղդասարյանի տարիներ շարունակ համագործակցելուն` պրն Ադիբեկյանի խոսքով`հանրությունը նման նրբությունների մեջ չի խորանում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ