Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում

«100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ»

Արխիվ 12-16

«100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ»


«Էյվա» արվեստների հիմնադրամը իրականացնում է «100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ» խորագրով նախագիծ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագծի շրջանակներում 100 արվեստի գործ կներկայացվի՝ կայքի և կատալոգի ﬕջոցով, նպատակ ունենալով Հայոց ցեղասպանության փաստը՝ գեղարվեստական - վիզուալ/տեսողական ﬕջոցներով արտահայտել, տարածել, աշխարհաճանաչ դարձնել: Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի աշխատակազմից. ««100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ»-ի նպատակն է ստեղծել ﬕ կայուն սոցիալական դաշտ, որի շնորհիվ շարունակաբար աշխարհին կներկայացվի ոճրագործության փաստը՝ գեղապատկերային լուծումներով: Այս նախագիծը հայ ազգինն է, այդ իսկ պատճառով այն փորձում է համախմբելով բոլորի ուժերը` Indiegogo կայքում ստեղծվելով “100 YEARS, 100 ARTS” հանգանակության էջ, որը հնարավորություն կտա աշխարհասփյուռ հայությանը(և ոչ ﬕայն հայությանը), ﬕանալ նախագծին՝ իրենց փոքր ներդրումով աջակցել գործի իրականացմանը»:

Արվեստի հզորությունն անժխտելի է և արվեստի գործերը՝ հավերժ: Հայ նկարիչների տարբեր սերունդների աշխատանքներում իրենց ուրույն տեղն են գրավել Հայոց ցեղասպանությանը նվիրված ﬕ շարք նկարներ, որոնք երբեմն ցուցադրվել են կամ մոռացության մատնվել, որոշ գործեր էլ ﬕնչև օրս ցուցադրվում են, սակայն, առհասարակ շատ քիչ են խոսվում նման կտավների մասին: Քաջ գիտակցելով արվեստի հզոր ուժը, այս նախագծի նպատակն է՝ ﬔկ տեղում հավաքել Հայոց ցեղասպանությանը նվիրված Հայաստանի և Սփյուռքի հայտնի արվեստագետների ստեղծագործություններ, որոնք իրենց նկարներով արդեն իսկ սեփական ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության հարցը փաստելու գործում, իսկ «100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ» նախագծի նպատակն է շարունակել հայ արվեստագետների սկսած ճանապարհը, համախմբել այդ արվեստի հզոր գործերը, արխիվացնել և տարածել աշխարհով ﬔկ:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ