Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ`ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ`ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ

Ինչպես և սպասվում էր, ԲՀԿ-ի անհետացումից հետո ՀԱԿ-ը հայտնվել է հարկադիր պարապուրդի մեջ: Այդ մասին նույնիսկ պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս իրենց վրա հույս չդնեն, քանի որ իրենք առնվազն մինչև մայիս արձակուրդ են գնում:
Որոշ կոնգրեսականներ ուղիղ իմաստով են ընկալել իրենց առաջնորդի հայտարարությունը և մարտ ամսին արդեն իսկ մեկնել են ամառային արձակուրդ` դեպի տաք երկրներ: Մասնավորապես, ինչպես պնդում են իրազեկ մարդիկ, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը քաղաքական արձակուրդը համատեղել է անձնական արձակուրդի հետ և մեկնել Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստավայր: Արամ Մանուկյանի ընտրությունը հասկանալի է. նրա մոտ դեռ առկա են “քաղաքագիտական վերլուծության” հետ կապված քաղցր հուշերը և հենց այդ պատճառով էլ, զրկվելով ԲՀԿ-ական “Փարավոնի” բարիքներից, նա որոշել է վայելել իսկանան Եգիպտոսը` իր բուրգերով:
Ինչպես երևում է, քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում պարապուրդը դեռ երկար է տևելու և Արամ Մանուկյանն ու նրա գործընկերները կարող են օգտվել առիթից ու շրջագայել` իրենց համար բացահայտելով նորանոր հորիզոններ:

 

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ