«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ «ԱՍԵԼՈՒ» ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ «ԱՍԵԼՈՒ» ՉՈՒՆԻ

 

«Իրավունքը» մի քանի հարց ուղղեց արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավոր ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, (Բելաջոյի Գրիշ), խմբակցության հետ անդամակցությունը  դադրարեցնելու մասին:

- Պրն Մարգարյան, մինչ ԲՀԿ խմբակցության հետ Ձեր անդամակցությունը դադարեցնելուց առաջ, ձեր ընտրողների հետ քննարկե՞լ եք այդ հարցը:

- Չեմ կարծում, որ խմբակցությունից դուրս գալը  պետք է քննարկել ընտրողների հետ, քանի որ նրանք ավելի լուրջ ու առաջնային խնդիրներ ունեն, քան թե իրենց պատգամավորը որ խմբակցությունում է: Բացի այդ` ես ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով: Ավելին ասեմ, երբ ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահը հանդիպեց իմ ընտրատարածքի ընտրողների հետ,  ասաց, որ ինքն էլ է  պաշտպանում  ինձ: Այնպես որ ՀՀԿ-ի ձայներն էլ ինձ եկավ:

- Հնարավո՞ր է  անդամակցեք ՀՀԿ-ին:

- Ընդհանրապես ոչ մի կուսակցության չեմ անդամակցելու: Մի անգամ անդամակցել եմ ՕԵԿ-ին, որից դուրս եկա 2006 թ-ին, քանի որ այն  դարձավ ընդդիմադիր: Դրանից հետո խոստացել եմ` չանդամակցել որեւէ մի կուսակցության, քանի որ հասկացա` կուսակցականությունն ինձ համար կարեւոր չէ:

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ դուրս եկաք ԲՀԿ-ից:

- Ես ինքս եմ որոշում կայացնում, եւ որեւէ մեկին պատասխանատու չեմ իմ կայացրած որոշումների համար:

- Կարող էիք ԲՀԿ-ից դուրս գալ ավելի շուտ, ոչ թե ՀՀԿ-ԲՀԿ լարված օրերին:

- Այդպես հարմար գտա, այդպես արեցի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ