«Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՁԵՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ». ԲՀԿ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Արխիվ 12-16

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՁԵՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ». ԲՀԿ

ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

 

Ինչպես հայտնի է, մարտի հինգին տեղի ունեցավ ԲՀԿ-ի արտահերթ համագումարը, որը, սակայն,  առաջացրեց նոր հարցեր, որոնք մինչ այժմ մնացել են անպատասխան:

Այդ կապակցությամբ «Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կատարող Վահան Բաբայանին մի քանի հարց ուղղեց:

- Պրն Բաբայան, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վայր է դնում կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները եւ իր անձնական կամքով չի զբաղվելու քաղաքականությամբ:  Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հայտարարեց, որ պրն Ծառուկյանը մնալու է կուսակցությունում: Փաստորեն, ԲՀԿ նախկին ղեկավարը, որպես ԲՀԿ անդամ, շարունակելու է անդամավճար վճարե՞լ:

- Լուրջ հարցեր տվեք, ես կպատասխանեմ: Քաղաքական հարցեր տվեք: Ինտրիգային բաներ եք փնտրում…

- Պրն Բաբայան, եթե Գագիկ Ծառուկյանը  հայտարարում է, որ չի զբաղվելու քաղաքականությամբ, բայց մնում է  կուսակցությունում…

- Ես  չեմ կարող ձեր տված հարցերին պատասխանել: Եկեք զերծ մնանք…

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ Գագիկ Ծառուկյանի ելույթում ամեն ինչ ասված , ես ավելացնելու լիազորություն ու հնարավորություն չունեմ:

- Պարզապես փորձում ենք  հասկանալ Գագիկ Ծառուկյանի  ու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունների տրամաբանությունը:

- Տրամաբանություն գտնելը պետք է թողնել վերլուծական շրջանակներին, քանի որ մենք գործող քաղաքականության մեջ ենք ու վերլուծություններով չենք զբաղվում:


Հարցազրույցի շարունակությունը` «Իրավունքի»  վաղվա համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ