«Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը

ԽՈՋՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՊՐՈՒՍՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆ Է ՈՒ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Արխիվ 12-16

ԽՈՋՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՊՐՈՒՍՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆ Է ՈՒ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

 

Ադրբեջանում նախորդ տարի  գերի ընկած ու գերությունից ազատված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանն ապաքինվում է: «Իրավունքի» հետ զրույցում  Արսեն Խոջոյանի մայրը` տիկին Սվետլանան, ասաց, որ որդին դուրս է գրվել հիվանդանոցից,  հիմա տանն է, դեղեր է ընդունում: «Բժիշկներն ասում են, որ հնարավոր է Արսենը մինչեւ վերջ չապաքինվի, այդ ցաները մաշկի վրա ժամանակ առ ժամանակ նորից  դուրս  կտան: Պարբերաբար պետք է բուժումներ ու դեղորայք ստանա»,- ասաց տիկին Խոջոյանը:

Տիկին Սվետլանայից նաեւ տեղեկացանք, որ բանկից վերցրած վարկը դեռ ամբողջությամբ չեն մարել` մոտ 200.000 դրամ դեռ պետք է վճարեն: «Ես 25.000 դրամ աշխատավարձ եմ ստանում: Մեկ էլ կառավարությանը, որ դիմեցի օգնության խնդրանքով, մեզ` որպես բազմազավակ ընտանիքի, 43.000 դրամ նպաստ նշանակեցին»,- եզրափակեց Արսենի մայրը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ