«Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը

«ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ ՄԵԿՆԱՐԿՎԱԾ Է

Արխիվ 12-16

«ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ ՄԵԿՆԱՐԿՎԱԾ Է

 

Ինչպես տեղեկացանք ՀԹԳՄ մամուլի բաժնից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը  ս.թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 85-ամյակին:

«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետեւյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Երաժշտական ձեւավորում»,  «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»:

Մրցանակաբաշխության համար կազմվել է 7 հոգուց բաղկացած փորձագետների խումբ հետեւյալ կազմով՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, արվեստաբան ԷՄԱՆՎԵԼ ԱՐԱՔՍՄԱՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ, բեմադրիչ ԼՈՒՍԻՆԵ ԵՐՆՋԱԿՅԱՆ, բեմանկարիչ ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ, թատերագետ, արձակագիր, դրամատուրգ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻ, գրականագետ, թարգմանիչ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ: Ըստ ՀԹԳՄ-ի տարածած հաղորդագրության, փորձագետը յուրաքանչյուր անվանակարգում նշում է 1 կամ 2 աշխատանք: Եթե նրա կարծիքով անվանակարգում արժանի թեկնածու չկա, ապա բլանկը թողնվում է դատարկ: Ծրարների բացումն ու ձայների հաշվարկը կատարվում է բացառապես մրցանակաբաշխությունը համակարգողի կողմից, մրցանակաբաշխության օրը: Եթե ներկայացված աշխատանքը չի հավաքի փորձագետների 4 եւ ավելի ձայներ, ապա այդ անվանակարգում մրցանակը չի շնորհվի: Եթե որեւէ անվանակարգում երկու աշխատանքներ հավաքում են 4 եւ ավելի ձայներ, ապա երկուսն էլ համարվում են այդ անվանակարգի մրցանակակիր:

Հավելենք, որ Հայաստանի թատերական գործիչների միությունն «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակներում նախաձեռնել է մարզային թատրոնների/Կապանի, Գորիսի, Արտաշատի, Գավառի, Աբովյանի/ ստուգատես: Մարտի 26-ին՝ ժ. 12:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կկայանա նշված ստուգատեսի ամփոփումը, որի ընթացքում կքննարկվեն նաեւ մարզային թատրոններին վերաբերվող մի շարք խնդիրներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ