«Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը

«ՌԵԱԼԸ»- «ՇԱԼԿԵ»՝3:4. «ՇԱԼԿԵԻ» ՉԿԱՅԱՑԱԾ ՀՐԱՇՔԻ ԱՆՈՒՆԸ ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ Է(տեսանյութ)

Արխիվ 12-16

«ՌԵԱԼԸ»- «ՇԱԼԿԵ»՝3:4. «ՇԱԼԿԵԻ» ՉԿԱՅԱՑԱԾ ՀՐԱՇՔԻ ԱՆՈՒՆԸ ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ Է(տեսանյութ)

 

 


Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելով գերմանական «Շալկեին» պարտվեց 4:3 հաշվով, բայց նվաճեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր: 1/8 եզրափակիչի առաջին խաղում Կարլո Անչելոտիի սաները 2:0 հաշվով հաղթել էին գերմանական ակումբին:

 

Թեեւ պայքարը շարունակելու է իսպանական գրանդը, բայց «Շալկեն» շատ ավելի լավ տպավորություն թողեց ողջ հանդիպման ընթացքում: Մադրիդցիների խնդիրները պաշտպանությունում շատ ավելի լուրջ էին քան թվում էր, ինչի արդյունքում հյուրերից մեծ ջանքեր չէին պահանջվում ազատ գործել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասի մոտ: Այսպիսով հանդիպման հաշիվը բացվեց 20-րդ րոպեին, հյուրերը առաջ անցան հաշվի մեջ, սակայն 5 րոպե անց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց «Ռեալի» պատասխան գոլը: 40-րդ րոպեին դարձյալ գերմանական ակումբը առաջ անցավ հաշվի մեջ, բայց այս դեպքում եւս Կրշտիանո Ռոնալդուն պատասխանեց մրցակցին, իր հաշվին գրանցելով՝դուբլ: Ընդմիջումից հետո «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ  ֆրանսիացի Քարիմ Բենզեման, որի մոտ բացի այդ գնդակից այդպես էլ ոչինիչ չստացվեց: Բենզեմայի գոլին հյուրերը պատասխանեցին 4 րոպե անց: Իսկ 85-րդ րոպեին «Շալկեն»  դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ, դուբլի հեղինակ դարձավ Կլաս-Յան Հունտելարը: «Շալկեն» բոլոր հնարավորությունները ուներ գործող չեմպիոնին պայքարից դուրս թողնելու համար, վերջինիս չկայացած հրաշքի անունը Իկեր Կասիլյաս է, ով անհավանական խաղ ցուցադրեց հատկապես հանդիպման վերջնամասում, օգնելով թիմին շարունակել պայքարը քառորդ եզրափակչում: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

 

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ