«Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը

ՀՀ-ՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ. «ԵՍ ԳԻՏԵՄ` ԻՆՉ ՁԱՆՁՐԱԼԻ ԱՆՁ Է ԴԵՍՊԱՆԸ»

Արխիվ 12-16

ՀՀ-ՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ. «ԵՍ ԳԻՏԵՄ` ԻՆՉ

ՁԱՆՁՐԱԼԻ ԱՆՁ Է ԴԵՍՊԱՆԸ»

 

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովկսին Հայաստան- ԵՄ հարաբերությունների մասին խոսելիս  ասաց, որ  տարիներ շարունալ աշխատել է որպես լրագրող եւ գիտի` ինչ ձանձրալի անձ է դեսպանը, հետեւաբար, ներողություն խնդրեց լրագրողներից, որ  անդադար խոսելու է:

Արեւելյան գործընկերությունը մի ծրագիր է, որի սկզբնավորմանը մասնակցել են Լեհաստանն ու Շվեդիան: Արեւելյան գործընկերության  սկզբնական նպատակն է  ամրացնել արեւելահ գործընկերության  երկրների հետ իրենց կապերը:

Ըստ դեսպանի` Արեւելյան գործընկերության  նպատակն  է եղել ԵՄ-ի հետ այնպիսի  համակարգ ստեղծել, որը  կարող ենք լինել ե՛ւ սպառող, ե՛ւ արտադրող: Ընդ որում` խոսքը վերաբերում է ոչ միայն  նյութական, այլեւ  մտավոր արժեքներին: «Արեւելյան գործընկերությունը, երբ ստեղծվում էր, նպատակ կար, որ մի օր էլ Ռուսաստանը մաս կկազմի այդ համակարգին»,- ասաց  Եժի Նովակովսկին:

Խոսելով Հայաստան- ԵՄ հարաբերությունների մասին` Լեհաստանի դեսպանն ասաց, որ Հայաստանը եվրոպական երկրների` Լեհաստանի ու հատկապես Ֆրանսիայի կղմից,  կարեւոր երկիր է ընկալվում: Արեւելյան գործընկերությունը, բացի մշակութային ու տնտեսական ծրագրից, նաեւ  քաղաքական ծրագիր է: «Այն երկրները, որոնք ցանկանում եմ մաս կազմել արեւելյան ծրագրին, պետք է մոտենան Եվրոպային քաղաքական առումով»,- եզրափակեց դեսպանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ