«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՐԴՅՈՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԿՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՐԴՅՈՔ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԿՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյան այսօր  «Հայաստանը` ԵՏՄ-ում Ռիգայի խորհրդաժողովին ընդառաջ» քննարկման ժամանակ հայտարարեց, որ ԵՄ-ի ու եվրոպական երկրների հետ կապերը պետք է ամրապնդել,  միանշանակ է պետք է  ուսումնասիրել, թե եվրոպան համագործակցության ինչ պայմաններ է առաջարկում, քանի որ Հայաստանն այլեւս չի կարող  ստորագրել  ասոցացման համաձայնագիրը:

Մյուս խնդիրը, որը  մտահոգում է կուսակցության ղեկավարին, հետեւյալն է` արդյոք ԵՄ-ի կողմից մշակված նորմերն ամբողջությամբ պարտադիր են նաեւ Հայաստանի համար, արդյոք  հաշվի չի առնվելու մեր ժողովրդի արժեահամակարգն ու Հայաստանի առաջարկները:

Հաջորդ կարեւոր խնդիրը, որը մտահոգում էր քաղաքական գործչին, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: «Արդյոք բոլոր եվրոպական երկրները միասնական կճանաչեն Հայոց  ցեղասպանությունը, դրա հետ կապված միասնական  դիրքորոշում կունենան եւ կպահանջեն ցեղասպանության հետեւանքների հաղթահարումը»,- ասաց պրն  Սարգսյանը:

«Ժառանգության» անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ  Ռիգայում կայանալիք գագաթաժողովին, հավանաբար, ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի, քանի որ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ