«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն փոխել են Աստանայում հանդիպման օրը

Արխիվ 12-16

Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն փոխել են Աստանայում հանդիպման օրը

Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումն Աստանայում, որը նախատեսված էր այս շաբաթ, հետաձգվել է: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ղազախստանում դիվանագիտական շրջանակների աղբյուրը:

Այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, երեք պետությունների առաջնորդները որոշել են մի քանի օրով հետաձգել Աստանայում նախատեսված հանդիպման օրը»,-ասել է նա:

Կրեմլի մամուլի ծառայությունը մարտի 9-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով կայցելի Աստանա՝ մասնակցելու Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների եռակողմ հանդիպմանը:

«Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։

Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ