Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ԴԵՐԱՍԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԻՐ ՍՐՏԻՑ ԾԱՂԻԿՆԵՐ Է ՆՎԻՐՈՒՄ ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԻՐ ՍՐՏԻՑ ԾԱՂԻԿՆԵՐ Է ՆՎԻՐՈՒՄ ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ


Չնայած կանանց միամսյակը հայ տղամարդկանց «աչքի լույսը» չէ, բայց նրանցից շատերի կարծիքով` կնոջը մեծարելու համար մեկ ամիսն էլ բավական չէ: Դերասան, հեռուստահաղորդավար ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ հենց այդ տղամարդկանցից է, ով կարծում է, որ տղամարդիկ կնոջ համար պիտի տոն դարձնեն ցանկացած օր. «Ճիշտ է, կնոջը մեծարում ենք մի ամսվա ընթացքում, բայց տղամարդը կնոջ համար պիտի տոն դարձնի յուրաքանչյուր օր: Կնոջս առանձնահատուկ ոչինչ չեմ նվիրել, բայց երբ հնարավորություն ունեմ եւ շատ զբաղված չեմ, փորձում եմ նվերներ անել նրան: Չնայած, այս տարի  առանձնահատուկ  նվեր կինս է ինձ համար անում` բալիկի ենք սպասում, դա ամենամեծ նվերն է երկուսիս համար: Որքան սիրում եմ նվերներ ստանալ, կրկնակի սիրում եմ նվիրել: Ընդհանրապես, կնոջ համար ամենամեծ նվերն այն է, որ սիրելի էակը միշտ լինի իր կողքին, իսկ որպես էսթետիկ նվեր` ծաղիկներն են, ինչը կարելի է ամեն օր նվիրել, հատկապես, որ հիմա ծաղկառատ գարուն է: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին եւ իմ սրտից նվիրում ծաղիկներ»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Կանանց միամսյակի, պարսկական ֆիլմում նկարահանվելու եւ դերասանական ոլորտում առկա խնդիրների մասին, Ս. Առուստամյանի հետ զրույցը կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» այսօվա համարում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ