«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ "ԾԱԼԱԾ ՈՒՆԻ"

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ "ԾԱԼԱԾ ՈՒՆԻ"


"Իրավունքը" "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ պարզեց` ինչու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի ելույթի ժամանակ կոդավորված քննադատեց իր նախկին գործընկերներին` այդ թվում "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` նրան  որակելով որպես "Պուտինի հրաժարականը կրծքի տակ պահած": Թեւան Պողոսյանի խոսքով` Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկացած ելույթ պետք է լսել, ծալել-դնել մի կողմ ու շարունակել ճանապարհը: "Տեր-Պետրոսյանն այն մարդն է, ում խոսքն արժե լսել, բայց դրանով պետք չէ տառապել",- ասաց քաղաքական գործիչը, ապա հավելեց, որ անձերին կպնելն ու նրանց խոսքը մեկնաբանելն իրեն բնորոշ չէ: Մեր մյուս հարցին` արդյո՞ք մարտի 1-ն այն օրն էր, որ կարելի էր կոդավորված հեգնել քաղաքական որոշ գործիչներին, Թեւան Պողոսյանն ասաց, որ դեռ հարց է` Տեր-Պետրոսյանն իրե՞ն վնասեց այդ ելույթով, թե նրա կողմից քննադատված գործիչներին: "Ես չեմ  կարծում, թե այդ ելույթով  ինքը վնաս տվեց այդ քաղաքական գործիչներին: Բայց կարող է իրեն էլ վնաս չի տվել, չգիտեմ",- եզրափակեց քաղաքական գործիչը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ