«Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը

ՄԱՍՈՆ ONLINE

Արխիվ 12-16

ՄԱՍՈՆ ONLINE

Ինչ ասես կարելի է հայտնաբերել "Ֆեյսբուքում", նույնիսկ` վիրտուալ մասոնական օթյակ: Այդպիսին գործում է արդեն շուրջ 5 տարի, կոչվում է "Քնքշություն հայկական բաց օթյակ", ուր այս պահի դրությամբ առցանց ընդգրկված են շուրջ 160 հոգի: Նպատակները դրված են կատակի տեսքով. "Գերագույն Մասոնական Բաց-Օթյակ: Միայն Հայերի Համար: Կենտրոնակայանը` Մեծն ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ: Մասոնական Փակ Գաղտնի Կազմակերպություն, զուտ Հայկական ծագում ունեցողների համար: Կազմակերպությանը կարող է անդամակցել յուրաքանչյուրը, ով ապացույց ունի, որ Հայ է ու Մասոն, կամ որեւէ առնչություն ունի Շինարարության հետ":
Ինչ վերաբերում է կազմին, ապա մի մասը` լրագրողներ են եւ բլոգերներ, մի մասը` տարատեսակ կասկածելի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կատակ-կատակ, սակայն այդ վիրտուալ մասոնական օթյակը կարող է նաեւ ծառայել հարթակ` շփումները կազմակերպելու: Ճիշտ է, բացառությամբ մի քանի հոգու, այդտեղ իրական մասոններ չկան, սակայն, ինչու չէ, այդ կեսկատակ առցանց խումբը կարող է բավականին հարմար լինել` հավաքագրելու պիտանի մարդկանց հայտնաբերելու նպատակով:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ