«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Արխիվ 12-16

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ
ԱՆՏԵՂՅԱԿ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ


Մինչ տեղական ու միջազգային մամուլը, պաշտոնական հաղորդագրությունները թնդում են այն տեղեկությունից, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով մարտի 12-ին Աստանա են մեկնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պարզվում է` ԱԳՆ-ում կա մեկը, ով բոլորովին տեղյակ չէ այս ամենից:
Երեկ "Իրավունքը" Ազգային ժողովում հանդիպելով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ` փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերոնշյալ հանդիպմանը չի մասնակցում Հայաստանը: Սակայն, պարոն Նազարյանը բարեկիրթ ժպտաց ու ասաց, որ ինքը տեղյակ չէ, քանի որ հարցն իր լիազորությունների տիրույթում չի գտնվում: Ավելին` մեր զրույցն անգամ մի պահ հիշեցրեց "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղը, քանի որ պարոն փոխնախարարը տվեց մեզ հարց փոխելու իրավունք: Բայց, "ցավոք", այլ հարցերի փոխարեն, մեզ մեր հարցի պատասխանն էր հետաքրքիր: Ինչեւէ, եթե այսպիսի պատասխան ստանայինք  նախարարության` ասենք Աֆրիկայի երկրների վարչության պետից, մի կերպ հնարավոր կլիներ ըմբռնումով մոտենալ, բայց այս դեպքում անտեղյակ էր ԱԳ փոխնախարարը, ինչը լուրջ մտածելու տեղիք պետք է տա, համենայնդեպս գոնե ԱԳՆ-ին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ