«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱ՞Ն

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱ՞Ն

ԲՀԿ-ից արտահոսքը շարունակվում է: Կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել արդեն պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ով տղամարդավարի խոստացել էր ԲՀԿ նորընտիր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին` մնալ կուսակցությունում: "Իրավունքին" դեռ չի հաջողվել կապ հաստատել Արայիկ Աղաբաբյանի հետ, քանի որ նա  ԲՀԿ-ն լքած պատգամավորների նման հեռախոսազանգերի չի պատասխանում:
Բացի Աղաբաբյանից` փորձեցինք  կապ հաստատել ԲՀԿ-ն լքած այլ պատգամավորների հետ, որոնք հանրությանը, ավելի կոնկրետ` իրենց  ընտրողներին, այդպես էլ հիմնավորում չեն ներկայացրել` ինչու են լքում կուսակցությունը: Նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) կարծես որոշել է  լրատվամիջոցների հետ հաղորդակցվել իր վարորդի միջոցով: "Իրավունքի" հետ զրույցում  Կարապետյանի վարորդը շատ ուշադիր լսելով, որ իրեն լրագրող  է զանգահարել, ասաց. "Ազիզ ջան,  ի՞նչ փոխանցեմ": Ասացինք, որ մի քանի հարց  պետք  է ուղղենք Կարո Կարապետյանին: "Ազիզ ջան, ինքը դուրս է եկել առավոտվանից, չգիտեմ` ուր է գնացել: Հեռախոսն ինձ մոտ է  թողել: Ձեզ ե՞րբ զանգահարի` այսօր, թե՞ վաղը",- կեղծ ափսոսանքի տոնով հարցրեց վարորդը:
Հետաքրքրվեցինք` ո՞ւր է  գնացել Կարո Կարապետյանը, ինչպես կարող ենք կապ հաստատել: "Չեմ կարող ասել, ազիզ ջան, դուրս է եկել: Օրվա ընթացքում զանգահարեք",- ասաց պատգամավորի վարորդն ու անջատեց հեռախոսը:
Նախկին ԲՀԿ-ական պատգամավորները` Ռուստամ Գասպարյանը, Աբրահամ Մանուկյանը, Մուշեղ Պետոյանը, Հարություն Ղարագոզյանը, Բազմասեր Առաքելյանը, ում փոխարեն հեռախոս է վերցնում օգնականը, եւս ընդհատակ են անցել:
Կես կատակ-կես լուրջ, վերոնշյալ պատգամավորները արժանացել են Խաչատուր Աբովյանի ճակատագրին` դուրս են եկել ԲՀԿ-ից  եւ չեն վերադարձել: Նախկին ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանն էլ լսելով իր ազգանունը` ասաց, որ սխալ ենք զանգահարել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ