«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

Է. ՍԱԴՈՅԱՆԻ ՄՈՆՈ-ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ. «ՏԱՂԱՐԱՆ», ԷԿԱ ՀՈՐՍՏԿԱ

Արխիվ 12-16

Է. ՍԱԴՈՅԱՆԻ ՄՈՆՈ-ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ. «ՏԱՂԱՐԱՆ», ԷԿԱ ՀՈՐՍՏԿԱ

 

Մարտի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի` (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) Մարիա Վոլկոնսկայայի  ''Записки Марии Волконской'' հուշագրության հիման վրա գրված կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը, որի դերակատարը միջազգային մրցույթների դափնեկիր Էկա Հորստկան է /սոպրանո/:

Բոլոր ժամանակներում էլ, ինչպես հայտնի է, ազատամիտ գաղափարները եղել են մարդկության, մարդկային իրավունքների ու դրանց դրսևորումների լոկոմոտիվը: Այս առումով տեղին է հիշատակել դեկաբրիստների դերն ու նշանակությունը Ռուսական կայսրության պատմության տվյալ ժամանակահատվածում, որպես ռուս առաջավոր մտավորականության ազատախոհության լավագույն օրինակներ: Մարիա Վոլկոնսկայայի ''Записки Марии Волконской'' հուշապատումը այդ ժամանակահատվածի համայնապատկերի հետաքրքիր էջերից է, ուր հեղինակը հառնում է մեր առջև որպես իր  դեկաբրիստ ամուսնու նվիրական զինակից ու մանավանդ, որպես անվերապահորեն իր սիրելի ամուսնու ճակատագիրը անձնազոհությամբ կիսող կին, երեխաների մայր: Այս մոնո-օպերայի բեմականացումը կնպաստի մարդու մեծագույն արժեքի՝ ազատախոհության պատմական էքսկուրսին, որպես դրան հասնելու կնոջական անձնազոհության վառ օրինակ:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ