«Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը

ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ VII ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

Արխիվ 12-16

ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ VII ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ


2015թ. ապրիլի 10-23-ը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին, որին կմասնակցեն շուրջ 2700 մարդ աշխարհի 33 երկրներից: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի և ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի զարգացմանը:

Մրցութային ծրագրի ունկընդրումները կանցկացվեն ապրիլի 10-22-ը Գյումրու մշակութային և ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն և էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն): Մասնակիցները հանդես կգան 5 տարիքային խմբերով: Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված կլինեն 70 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին:
Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում և Ստեփանակերտում կանցկացվեն վարպետության դասեր և համերգներ: Փառատոնին հրավիրված են շուրջ 20 կոնսերվատորիաների պատվիրակություններ՝ռեկտորների ղեկավարությամբ, ինչպես նաև ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը ՝ ղեկավար Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև «Մշակույթների երկխոսություն » միջազգային 8-րդ գիտաժողովը, որին կմասնակցեն շուրջ 9 տասնյակ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթ –փառատոնի փակումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 23-ին:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ