«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

"ՀԱՅՏՆԻ ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԻ ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԱՐԴԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ"

Արխիվ 12-16

"ՀԱՅՏՆԻ ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԻ ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻԱՐԴԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ
ԳՈՐԾԵՐԸ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ"


"Ես ներկայումս հետաքննություն եմ իրականացնում Հայաստանի մշակութային կորած արժեքների հայտնաբերման ուղղությամբ, եւ արդեն իսկ շատ լուրջ փաստեր եմ ձեռք բերել: Անդրադառնամ դրանցից մեկին, մասնավորապես, հայ հայտնի անձանցից մեկի երեք հարյուր միլիարդ դրամ արժողությամբ գնահատված գեղանկարչական գործերը հափշտակել են նրա ձեռքից եւ մինչ օրս վերադարձվելու որեւէ միտում չկա: Առայժմ կարող եմ միայն այդքանը ասել, բայց ավարտելուն պես, վստահեցնում եմ, որ մեծ բացահայտում կլինի բոլորի համար",- մեզ հետ զրույցում ասաց հայտնի քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ: Սակայն քրեագետին մեր դիմելու նպատակը Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) առեղծվածային սպանության վերաբերյալ նոր տեղեկություններ ստանալն էր:
- Իմ մոտ նոր փաստեր են ավելացել Երրորդմասի Լյովիկի սպանության վերաբերյալ, որոնց մասին մոտ օրերս Ձեզ անպայման հարցազրույց կտամ: Բայց ոչ մամլո ասուլիս, քանի որ երբեմն մտքերս աղավաղվում են: Օրինակª օրերս, հեռախոսով հարցազրույց վերցրած կայքերից մեկի լրագրողը` չնայած խոսքս նորմալ շարադրել էր, բայց վերնագրում մեկ բառ էր շփոթել: Եվ ստացվեց այն տպավորությունը, որ ես ասել եմ, թե Արմեն Ղազարյանըª Պզոն չի մարսելու եղբորորդու սպանությունը: Այնինչ, ես լրիվ հակառակն էի ասել, Պզոն դա կուլ չի տա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ