«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՀԿ-ՈՒՄ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ Է

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲՀԿ-ՈՒՄ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ Է

 

Ուսումնասիրելով դեռեւս ԲՀԿ-ում մնացած պատգամավորների իրարամերժ հարցազրույցները, մի տեսակ անհավատալի է դառնում, որ նորաթուխ ընդդիմադիր դարձած վերոնշյալ կուսակցությունը «ոտքի կկանգնի»: Մեկն ասում է` որպես ընդդիմադիր խմբակցություն, իշխանափոխություն ենք պահանջելու, մյուսն էլ կամ հենց նույնը մեկ այլ հարցազրույցում հերքում, թե ոչ մի իշխանափոխություն էլ չենք պահանջելու: Ի վերջո, ի՞նչ է պահանջելու ԲՀԿ-ն, ո՞ր հարցերում է իր դիրքորոշումները վերանայելու, փորձեցինք պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ: Սակայն պարզվեց, որ պարոն Մարգարյանը մտադիր է որոշ ժամանակ ընդհանրապես չխոսել լրատվամիջոցների հետ, քանի որ ասելիք չկա. «Սպասեք, թող գործընթացները սկսվեն, զարգանան, նոր կխոսենք»: Մեր պնդմանը, թե որքանո՞վ է ճիշտ այս իրավիճակում բոլոր հարցերի պատասխանները բարդել նոր նշանակված ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի գլխին, պարոն Մարգարյանը նշեց. «Ոչինչ, կդիմանա»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ