«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

ԿԱՆԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ` «ՊԱՏՈՒՀԱՍ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր

Արխիվ 12-16

ԿԱՆԱՆՑ  ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԸ` «ՊԱՏՈՒՀԱՍ»

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր

 

 

Մարտի 8–ից ապրիլի 7–ը Հայաստանում հայտարարված է կնոջ առողջության միամսյակ, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք բուժհաստատություններում  առողջական խնդիրրներ ունեցող կանայք եւ աղջիկները կարող են անվճար բուժվել ու վիրահատվել: «Իրավունքի» տեղեկություններով, սակայն,  ցանկացողներն այնքան շատ են այս տարի, որ կլինիկաների ու հիվանդանոցների  ղեկավարները խնդրել են պոլիկլինիկաների տնօրեններին, որքան հնարավոր է, քիչ քանակով հիվանդներ ուղարկել իրենց մոտ` հատկապես վիրահատության նպատակով, քանի որ իրենց «քյար» չի մնում:

Այս խնդրանքը թե' պոլիկլինակաների, թե' այդտեղ աշխատող բժիշկներին կանգնեցրել է երկընտրանքի առաջ, բայց նրանք հասկացրել են կլինիկաների ղեկավարներին, որ դա 100 տոկոսով հնարավոր չէ իրականացնել: Ինչպե՞ս կարող են հիվանդին համոզել, որ  նա առողջ է, կարիք չունի վիրահատման, եթե հիվանդն իրոք ենթակա է վիրահատման: Էլ չենք խոսում ակցիայի հետ կապված քաղաքապետարանում գործող թեժ գծի (1-08) մասին, որի պատճառով բժիշկը կարող է կորցնել իր աշխատանքը` հիվանդին մերժելու դեպքում, ինչի նախադեպը տեղի է ունեցել անցյալ տարի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ