«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը» «Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի

«ՄԻԳ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓԱԿՎԻ՞

Արխիվ 12-16

«ՄԻԳ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓԱԿՎԻ՞

 

 

Շաբաթներ առաջ  «Իրավունքն» անդրադարձել էր Վանաձորում հեռարձակվող մալուխային հեռուստաալիքներից մեկին` «Միգ»-ին, որը  հեռուստադիտողներին քարոզում ավետարանչական եկեղեցու ճյուղերից մեկի` հոգեգալստականների  ուսմունքը: Տեղեկացրել էինք նաեւ, որ, ըստ ՀՌԱՀ-ի  պաշտոնական էջի տվյալների, այդ հեռուստաընկերության լիցենզիան ավարտվել է այս տարվա հունվարին: Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ հեռուստաընկերությունը փակվի բավարար ֆինանսավորում չունենալու պատճառով:

Իսկ խմբագրություն դիմած մի խումբ վանաձորցիներ նաեւ նշեցին, որ հաղորդումների ընթացքում նույնիսկ մեծ տառերով գրում են իրենց կրոնական կառույցի էլեկտրոնային հասցեն` www.hajtnutyun.com, որպեսզի այդ կերպ նաեւ կարողանան ուշադրության արժանացնել հեռուստադիտողներին: Նրանք նաեւ նշեցին, որ ինչ որ անհասկանալի թվեր են ցույց տալիս` 818-551-9810. «30 արծաթով եդ հեռուստաընկերությունը ծախում է մեր ամեն ինչը: Նայում ենք թուրքադրբեջանցիներին ու նրանց դավաճան ենք համարում, բայց հիմա մեր քթի տակ մեզ դավաճանում են չենք կարողանում դրա դեմն առնենք»,- զայրացած ասացին վանաձորցիները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ