Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԷՆՔԱՆ ՊԵՏՔ Է ԱՍԵՔ, ՈՐ ՄՏԱՓՈԽ ԱՆԵՔ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՔԵԼՈՒ

ՄԱՍԻՆ. «ԷՆՔԱՆ ՊԵՏՔ Է ԱՍԵՔ, ՈՐ ՄՏԱՓՈԽ ԱՆԵՔ»

 

 

ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով իր մասին շրջանառվող այն լուրերին, թե ինքը  դուրս է եկել  կուսակցությունից, համարեց իրականությանը չհամապատասխանող: «Օրը քսան անգամ ինձ  նույն բանը հարցնում եմ: Հիմա ես չգիտեմ` դուք եք եղել, թե`ոչ»,- ասաց պատգամավորը:

- Մենք Ձեզ  զանգահարում ենք առաջին անգամ: Դուք դո՞ւրս եք եկել ԲՀԿ-ից:

- Ոչ, ոչ:

- Մինչեւ ԲՀԿ-ի քաղաքական  ապագայի հստակեցումը մնալո՞ւ եք ԲՀԿ-ում:

- Չեմ կարող ասել: Դուք կար՞ող եք ասել` վաղը Ձեզ ի՞նչ է սպասվում:

- Մոտավորապես` այո:

- Մոտավորապես ես էլ գիտեմ, որ այո դուրս չեմ գալու, բայց դեռ պարզ չի:

- Իսկ ի՞նչն է անորոշ:

- Էնքան պետք է ասեք, որ մտափոխ անեք: Առավոտից-իրիկուն նույն հարցն են տալիս` դուրս եմ գալու ԲՀԿ-ից, թե դուրս չեմ գալու:

- Կուսակցությունից այս արտահոսքն ինչո՞վ է պայմանավորված:

- Ես չգիտեմ`դա արտահոսք է, թե ներհոսք, բայց չեմ կարող ասել` դա ինչով է  պայմանավորված:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ