Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան

ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ՀՈՎՎԻ ՀԱՅՑԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Արխիվ 12-16

ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ՀՈՎՎԻ ՀԱՅՑԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՈՒՅԹ  Է ԸՆԴՈՒՆԵԼ

 

 

«Իրավունքը» նախորդ հրապարակումներում  անդրադարձել է ավետարանական եկեղեցու կարգալույծ արված հովիվ Արմեն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի ավետարանչական ընկերակցության դատական գործին:

Հիշեցնենք`հունվարի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժեց Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ վերապատվելի Արմեն Միքայելյանի եւ 13 հայցվորի հայցը` աշխատանքից ազատելու վերաբերյալ:

«Իրավունքն» այսօր  Արմեն Միքայելյանից տեղեկացավ, որ նա եւ 13 հայցվոր դիմել են վերաքննիչ դատարան` բողոքարկելու առաջին ատյանի վճիռը: Վերաքննիչը գործը վարույթ է ընդունել, բայց դեռ  առաջին դատական նիստը նշանակված չէ:

Արմեն Միքայլեյանը չի ցանկանում հաշտվել պատասխանող կողմի` ավետարանչական ընկերակցության հետ. «Ավետարանչական ընկերակցությունն առաջարկել է  հաշտվել, բայց համաձայնել ինչի? շուրջ: Այլ հարց է, եթե եկեղեցին ազատվի այն մարդկանցից, որոնք չեն համապատասխանում եկեղեցու ոգուն ու կերպարին` դրանով կատարելով իմ պահանջը»:

Կարգալույծ արված հովիվը եւս մեկ անգամ նշեց, որ ինքը պայքարում է արդարության համար. «Աշխատանքից  ազատում են մարդուն` բողոքելու համար, իսկ դրանից հետո մարդուն դատական ատյանները տեր չեն կանգնում»:

Ի դեպ, ավետարանչական ընկերակցությունը աշխատանքից ազատել է ոչ միայն Արմեն Միքայելյանին, այլեւ նրա հարսին, տղային, դստերը, ով աստվածաբանության ֆակուլտետն է ավարտել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ