Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան

«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…»

Արխիվ 12-16

«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…»


«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված միջոցառումները համակարգող  պետական հանձնաժողովի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ`«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…» խորագրի ներքո: Կինոցուցադրությունները մեկնարկել են «Քեզ, հետ Հայաստա՛ն» եւ հայկական քաղաքակրթությունը ներկայացնող ցուցահանդեսային ծրագրերին զուգահեռ:

Կինոցուցադրությունների համար ընտրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին պատմող լավագույն խաղարկային եւ վավերագրական ֆիլմերը: Յուրաքանչյուր երկրի համար կազմվում է առանձին ծրագիր`հաշվի առնելով ֆիլմի քաղաքական, մշակութային եւ գեղարվեստական առանձնահատկությունները:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մեկնարկած ծրագրերի շարքում առանձնահատուկ տեղ ունի «Այլեւս երբեք…» ծրագիրը. «Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ կինոարվեստի միջոցով փորձում ենք հանդիսատեսին փոխանցել մեր ասելիքը: Փորձը, ժամանակը ցույց տվեց, որ կինոնարվեստն արվեստի  մատչելի լեզուներից մեկն է , որով հնարավոր է հանդիսատեսին հնարավորինս ավելի հստակ փոխանցել ասելիքը: Ծրագրի շրջանակներում աշխարհի մի շարք երկրներում կունենանք կինոդիտումներ, որոնք զուգորդված կլինեն ներկայացումներով եւ հեղինակավոր մի շարք մարդկանց կողմից կլինեն սեմինարներ»,-նշեց Ն. Տեր-Վարդանյանը եւ ավելացրեց, որ ծրագիրը կարեւոր է նաեւ այն առումով, որ առիթ հանդիսացավ, որպեսզի ի մի բերվի թե Հայոց ցեղասպանության թեմայով ինչ ֆիլմեր են նկարահանվել. «Մեծ հաշվով այս ծրագրով մենք ներկայացնում ենք նաեւ մեր կինոարվեստը»,-ընդգծեց ՆերսեսՏեր-Վարդանյանը:

«Այլեւս երբեք…» ծրագիրը մեկնարկել է փետրվարի 24-ին, Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում: Ծրագրի մեկնարկին ցուցադրվել է Կառլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը: Ըստ ծրագրի համակարգող ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ`ծրագիրը ներառում է Հայոց ցեղասպանության թեմատիկայով նկարահանված տարբեր ժանրերի ֆիլմեր, որոնք ոչ միայն ցուցադրվում են, այլեւ ներկայացվում կինոքննադատների եւ պատմաբանների կողմից. «Մեզ մոտ ծրագիրը բաժանված է մինչեւ «Ոսկե ծիրանի» մեկնարկը, այսինքն`երկու փուլով է ընթանալու: Առաջին փուլում ըդգրկված է շուրջ 9 երկիր, որտեղ ցուցադրություններ նախատեսված են տարբեր քաղաքներում:  Մինչեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը ցուցադրություններ տեղի կունենան նաեւ Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում եւ Շվեյցարիայում »,-տեղեկացրեց Ր. Մովսիսյան:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ տեղեկացրեց, որ կինոփառատոի ընթացքում եւս մեծ ուշադրություն է դարձվելու Հայոց ցեղասպանության թեմային եւ կլինի չորս հատուկ ծրագրեր` «Մենք կանք», «Ճիչ»,«Երախտիքի տուրք» եւ «Ալյեւս երբեք» խորագրերով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ