«Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

"ԷՆՔԱՆ ՊԵՏՔ Է ԱՍԵՔ, ՈՐ ՄՏԱՓՈԽ ԱՆԵՔ"

Արխիվ 12-16

"ԷՆՔԱՆ ՊԵՏՔ Է ԱՍԵՔ,
ՈՐ ՄՏԱՓՈԽ ԱՆԵՔ"

ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանն "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով իր մասին շրջանառվող այն լուրերին, թե ինքը  դուրս է եկել  կուսակցությունից, համարեց իրականությանը չհամապատասխանող: "Օրը քսան անգամ ինձ  նույն բանը հարցնում եմ: Հիմա ես չգիտեմ` դուք եք եղել, թե` ոչ",-ասաց պատգամավորը:
– Մենք Ձեզ  զանգահարում ենք առաջին անգամ: Դուք դո՞ւրս եք եկել ԲՀԿ-ից:
– Ոչ, ոչ:
– Մինչեւ ԲՀԿ-ի քաղաքական  ապագայի հստակեցումը մնալո՞ւ եք ԲՀԿ-ում:
– Չեմ կարող ասել: Դուք կարո՞ղ եք ասել` վաղը Ձեզ ի՞նչ է սպասվում:
– Մոտավորապես` այո:
– Մոտավորապես` ես էլ գիտեմ, որ, այո, դուրս չեմ գալու, բայց դեռ պարզ չի:
– Իսկ ի՞նչն է անորոշ:
– Էնքան պետք է ասեք, որ մտափոխ անեք: Առավոտից իրիկուն նույն հարցն են տալիս` դուրս եմ գալու ԲՀԿ-ից, թե դուրս չեմ գալու:
– Կուսակցությունից այս արտահոսքն ինչո՞վ է պայմանավորված:
– Ես չգիտեմ` դա արտահոսք է, թե ներհոսք, բայց չեմ կարող ասել` դա ինչով է  պայմանավորված:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ