Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան

"ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆՈՒՄ Է ԱՊԱԴՈԼԱՐԻԶԱՑԻԱ"

Արխիվ 12-16

"ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆՈՒՄ Է ԱՊԱԴՈԼԱՐԻԶԱՑԻԱ"

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին եւ կառավարությանը հանձնարարել է որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային եւ ֆինանսական ինտեգրման հետագա ուղղությունները, ինչպես նաեւ ուսումնասիրել ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը: Ավելին` ՌԴ նախագահի այս հանձնարարականի արդյունքները պետք է զեկուցվեն մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը: Թե որքանո՞վ է իրատեսական, որ մոտ ապագայում ԵՏՄ անդամ երկրներում, այդ թվում` Հայաստանում, կստեղծվի արժութային միություն, "Իրավունքը" պարզեց "Նորավանք" գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
– Նախեւառաջ խնդիրն ընդամենը ուսումնասիրվում է, եւ երկրորդ` չպետք է բացառենք նաեւ, որ ինչպես տեղի ունեցավ Եվրոպական միությունում, գուցեեւ ինչ-որ պահից Եվրասիական տնտեսական միությունում եւս լինի արժութային միություն: Բայց որքանով հասկանում եմ, այն համատարած սկզբունք չի կրելու: Եթե այդպիսի բան տեղի ունենա ընդհանրապես, ապա դա տնտեսական հարաբերությունների բնականոն զարգացում է: Մանավանդ հաշվի առնելով, որ ողջ աշխարհում գնում է ապադոլարիզացիա, ինչու ոչ, եթե բոլորը գտնեն, որ դա նպատակահարմար է ու ձեռնտու է տնտեսվարող սուբյեկտներին:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ