Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏ

Արխիվ 12-16

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏ


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ


Վաճառվում են ՀԱԿ անդամատոմսեր: Լեւոն Զուրաբյանից գնելուց` կանանց կտրվի 20% զեղչ, Արամ Մանուկյանի դեպքում` կգործի դյուտի ֆրի գներ, իսկ ԼՏՊ-ի ստորագրությամբ անդամատոմսերը Գրին քարտի կարգավիճակ կունենան:


% % %
ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

ԼՂՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է նորից վերադառնալ իշխանության` մասնակցելով ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին, նախագահականով էլ վերադառնա Հայաստան` իշխանության:


% % %
ՉՎԱՌՎՈՂ ՄՈՄԵՐ

Ըստ քաղտեխնոլոգների` Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մոմավառությամբ ավարտեց իր ընդդիմության լիդերի գործունեությունը, իսկ բժիշկների ախտորոշմամբ` նրան նույն հին բարձունքներին նույնիսկ բժշկական մոմիկներն էլ չեն օգնի:


% % %
СТАВКА НА ВЛАСТЬ

Լաս Վեգասից հայտնում են, որ Պարույր Հայրիկյանը ամերիկյան ռուլետկա է խաղում արեւմտամետ ընդդիմադիրների հետ:


ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Պետռեգիստրից հայտնում են, որ կոալիցիայից ընդդիմություն անընդհատ ներս ու դուրս անելու համար ՀՅԴ կուսակցությունը վերագրանցվելու է որպես "Պետուշոկ" կուսակցություն:


% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄ

Ըստ քաղտեխնոլոգների` պարզվել է, որ ամբողջական իշխանափոխություն ասելով` եռյակը  նկատի է ունեցել ԲՀԿ-ի ամբողջական իշխանափոխությունը:


% % %
ԴԱՐՁ ԿԱՄ` ԽՆԱՄԱԿԱՆՉ

Ըստ Քաղաքագետների միության` Գագիկ Ծառուկյանը հեռանալով ԲՀԿ-ից եւ քաղաքականությունից, գաղտնի քաղաքական խնամականչ արեց, հետը տարավ կուսակցության "յուղոտ" կտորները:


% % %
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

"ԲՀԿ-ի ներսում կա հայտնի մի "կենդանի", ով իր առջեւ խնդիր է դրել ամեն ինչ անել` կուսակցությունը կազմալուծելու համար":
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ