Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան

ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ՄԵՐԿԱՑՐԵԼ Է ՌՈՒՍ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ (Պրեմիերա)

Արխիվ 12-16

ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ՄԵՐԿԱՑՐԵԼ Է ՌՈՒՍ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ (Պրեմիերա)

 

Կանանց միամսյակի առթիվ ռուսական շոու-բիզնեսում հայտնի երգիչ ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար երաժշտական անակնկալ է պատրաստել` նրանց դատին հանձնելով  իր նոր  «Loving you» երգի տեսահոլովակը: Արդեն կայացած պրեմիերայի, ստեղծագործական առաջիկա ծրագրերի, եւ, իհարկե, կանանց մասին, «Իրավունքը» զրուցեց հենց Է. Գեւորգյանի հետ:

- Էդգար, Ձեր բոլոր երգերը, կարծես թե, սիրո մասին են: Պարզապես կովկասյան տղամարդուն բնորոշ հատկությո՞ւն է այդքան սիրառատ լինելը, թե՞ Դուք նախընտրում եք սիրո մասին երգել:

- Սկզբունքորեն, իսկապես իմ բոլոր երգերը սիրո մասին են: Սերը լինում է տարբեր` սիրած աղջկա նկատմամբ, բնության, հայրենիքի հանդեպ եւ այլն: Ամենամեծ զգացումը սերն է եւ դրա համար էլ ես երգում հենց այդ թեմայով: Ընդհանրապես, այս թեման ինձ հարազատ է:

- Ի դեպ, ո՞վ էր նոր տեսահոլովակի գեղեցկուհին, ում մերկացրեցիք Ձեր տեսահոլովակում:

-Աղջկան ընտրել է տեսահոլովակի ռեժիսոր Լեքս Ռուսակոֆֆը: Նրա անունն Անաստասյա է: Ինչ խոսք, նա շատ լավ կատարեց իր դերը տեսահոլովակում…

- Իսկ ո՞ւմ կյանքում Էդգար Գևորգյանը կասի «Loving you»:

- Բարեբախտաբար, թե դժբախտաբար առ այսօր դեռ որեւէ մեկին այսպիսի խոսքեր չեմ ասել (ժպտում է Էդգարը-հեղինակ):

- Ելակ, կրքոտ ռուս գեղեցկուհիներ… էլ ի՞նչ է հարկավոր Էդգար Գևորգյանին կատարյալ երջանկության համար:

- Իրականում երջանիկ լինելու համար ինձ պետք չէ ո՛չ կրքոտ աղջիկ, ո՛չ ելակ: Երջանկությունն այն է, երբ հարազատներդ ու մտերիմներդ առողջ են ու երջանիկ եւ երբ Աստված քեզ հնարավորություն է ընձեռում զբաղվել սիրածդ աշխատանքով:

- «Loving you»-ն բավական համարձակ էր, ինչը չես տեսնի հայաստանյան տեսահոլովակներում: Հետաքրքիր է` Դուք համաձա՞յն եք այն ամենի հետ, ինչ անում են տեսահոլովակի ռեժիսորները, թե, այնուամենայնիվ, այդտեղ եւս Ձեր վճռական խոսքն ասում եք:

- Իհարկե, ես լսում եմ ռեժիսորին` նկարահանման հրապարակում, բայց եթե ինձ որեւէ բան դուր չի գալիս, միանշանակ, ասում եմ այդ մասին եւ փորձում եմ ուղղում մտցնել:

- Գաղտնիք չէ, որ ռուսական շոուբիզնեսն առավել բարդ է մուտք գործել ու տեղ գրավելը ռուսական աստղաբույլում, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց:

- Հայտնվել շոու-բիզնեսում հեշտ չէ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Հայաստանում: Որպեսզի ինչ-որ տեղ հայտնվես պետք է հիթային երգ ունենաս: Ու, փառք Աստծո, ես ունեմ այդ հիթային երգը, որը կոչվում է  «Позови»: Շնորհիվ այս երգի սկսեցին ինձ ճանաչել ու իմ առաջ բացվեցին բազմաթիվ դռներ` հետագա ստեղծագործական աշխատանքի համար:

- Չե՞ք պատրաստվում նաեւ հայերեն երգ կատարել:

- Հայերեն ես անպայման կերգեմ, վաղուց եմ սկսել մտածել այդ մասին, շատ շուտով կգրեմ նոր երգ հենց հայերենով:

- Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա ռուսական շոու-բիզնեսը:

- Այսօր ռուսական շոու-բիզնեսում, ցավոք, այդքան էլ լավ իրավիճակ չէ, ինչպես ստեղծագործական առումով, այնպես էլ մարդկային: Բացի այդ, քչերն են այսօր ստեղծում ու ներկայացնում ունկնդիրներին լավ ու որակյալ գործեր:

- Առաջիկայում էլ ի՞նչ երաժշտական նորություններով կրկին կներկայանաք Ձեր երկրպագուհիներին:

- Շատ շուտով կավարտեմ իմ նոր ալբոմի ձայնագրությունը, զուգահեռ կնկարահանեմ նոր տեսահոլովակ: Կարճ ասած, չեմ պատրաստվում կանգ առնել այն փուլում, ինչին հասել եմ մինչ այսօր:


 

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ