«Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է» Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Փաստ». 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը «Ցնցող» ռե­պոր­տաժ­նե­րով բա­ցա­հայ­տում­ներ են սպաս­վում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում Ուկրաինական ռեսուրսները հրապարակել են ռուսական սավառնող ավիառումբերով Զապորոժեն գրոհելու կադրեր (Տեսանյութ) ՆԱՏՕ-ն կոչ է արել Եվրոպայի բնակչությանը, բիզնեսին և կառավարություններին պատրաստվել հնարավոր պատերազմի Իրանը ՏՐԻՓՓ–ը թույլ չի տա բացել այնպես, ինչպես Հորմուզի նեղուցը ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

ՊՈՒՏԻՆԻ` ԱՊՐԻԼԻ 24-Ի ԱՅՑԸ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԿԼՈՒԾԻ

Արխիվ 12-16

ՊՈՒՏԻՆԻ` ԱՊՐԻԼԻ  24-Ի ԱՅՑԸ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԿԼՈՒԾԻ

 

Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ավելանում է հետաքրքրությունը հետեւյալ հարցի հանդեպ` քանի պետությունների ղեկավարներ կմասնակցեն Թուրքիայում   Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը, եւ քանիսը կայցելեն Հայաստան ապրիլի 24-ին:

«Իրավունքի» հետ զրույցում փորձագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասաց, որ Թուրքիան ընկել է որոգայթի մեջ.

«Նման քայլը խելոք դիվանագիտության հետեւանք չէ: Այս հարցում կան մի երկու դերակատարներ, եթե նրանք գան, ապա հարցը կարելի է լուծված համարել: Նկատի ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում գալը  բոլոր հարցերը միանգամից կլուծվեն»:

Ինչ վերաբերում է Բրիտանիայի թագուհու` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին չմասնակցելուն, բայց  նրա որդու` արքայազն Չարլզի՝ իր երկու որդիների հետ Թուրքիա մեկնելուն, դեսպանը դա համարեց  բրիտանական քաղաքականություն. «Քաղաքականության մեջ այնպիսի  նրբություններ կան հատկապես պետական շահերին առնչվող, որ հաճախ մարդիկ չցանկանալով ինչ-որ քայլեր են անում»:

Մեր դիտարկմանը, որ Բրիտանիան Գալիպոլիի ճակատամարտում մեծ կորուստներ է կրել, ինչպես է մասնակցելու այդ ճակատամարտին նվիրված միջոցառումներին, Ա. Նավասարդյանն այսպես արձագանքեց. «Այսօրվա շահերը խամրեցրել են Անգլիայի հիշողությունը»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ